Երկուշաբթի, 19 Ապրիլի 2010 18:15
HSBC Բանկ Հայաստանը՚ 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ թողարկել է մոտ 50 հազար պլաստիկ քարտ
ԱրմԻնֆո. ՙHSBC Բանկ Հայաստանը՚ 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ թողարկել է մոտ 50 հազար պլաստիկ քարտ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է ՙHSBC Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը, բանկի քարտերի մեջ առյուծի բաժինը կազմել են բանկոմատային քարտերը`33216 քարտ, իսկ մնացած մասը`վարկային ու վճարային քարտերը, որոնց քանակը կազմել է 14856 քարտ:
Նա նշել է, որ տարվա կտրվածքով (2009 թվականի ապրիլի 1-ի համեմատ) բանկի պլաստիկ քարտերի քանակը կրճատվել է 19%-ով: ՙԴա պայմանավորված է եղել քո-բրենդինգային քարտերի փակումով (մոտ 20 հազ.քարտ) և դրանք NasterCard-ով և ArCa քարտերով փոխարինելով, որոնց միջոցով հաճախորդները կարողանում են զեղչեր ստանալ ավելի քան 100 առևտրի ու սպասարկման կետերում՚,-նշել է Քլիֆֆորդը:
Դրա հետ մեկտեղ, բանկը տարվա կտրվածքով 6-ով ավելացրել է բանկոմատների թիվը, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ դրանց քանակը հասցնելով 50-ի, իսկ POS-թերմինալների թիվը հասցրել է 241-ի, ավելացնելով 11-ով: