Երկուշաբթի, 26 Ապրիլի 2010 10:58
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 12.9 մլրդ.դրամի դրամային վարկեր և 26.9 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (ապրիլի 12-18ը) տրամադրվել է 12.9 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 26.9 մլն.դոլարի`ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (ապրիլի 19-23) բանկերի կողմից գնվել է 58.880 մլն.դոլար` 392.35 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 59.792 մլն.դոլար` 393.81 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 9.950 մլն.դոլար` 390.78 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` ապրիլի 19-ին և 23-ին (համապատասխանաբար` 3.1 մլն. և 3.6 մլն.դոլար):Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա ապրիլի 19-23-ը բանկերի կողմից կատարվել են 700 հազ.դոլար գումարի արտարժույթով գործարքներ, 393.03 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 778.2 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 20.4%, իսկ չորրորդ եռամսյակում`7.7%: Ընդ որում, 2008 թվականին այս ցուցանիշի տարեկան աճը կազմել էր 51.1%, իսկ չորրորդ եռամսյակում` 3.6%: