Երկուշաբթի, 26 Ապրիլի 2010 15:20
Ոսկու, արծաթի և պլատինի գներն իջեցվել են
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի ապրիլի 26-մայիսի 2-ի համար սահմանվել են նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Ֆինանսաների նախարարությունից, նշված ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`Ոսկի`14301.69 դրամ, նվազելով անցյալ շաբաթվա համեմատ 2.2%, Արծաթ` 224.05 դրամ, նվազելով 3.5%, Պլատին`21569.64 դրամ, նվազելով 1%, Պալադիում` 6889.32 դրամ, աճելով 2.5%:
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի բացթողնման գինը աճել է 4.62%, արծաթի գինը`3.7%, պլատինի գինը` 15.6%, պալադիումի գինը` 33.7%: