Երեքշաբթի, 27 Ապրիլի 2010 16:25
ՙԿամուրջ՚ հիմնադրամը հիմնել է համանուն վարկային կազմակերպություն
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է ՙԿամուրջ՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, գրանցման մասին որոշումը կայացվել է ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում, որը ղեկավարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնի է դարձել, 2000 թվականին ստեղծված ՙԿամուրջ՚ բարեգործական հիմնադրամում համանուն վարկային կազմակերպությունը կմասնագիտանա միկրոկազմակերպությունների ֆինանսավորման ոլորտում: Աղբյուրի հավաստմամբ, ՙԿամուրջ՚ հիմնադրամն իր 8 մասնաճյուղերի միջոցով ներկայումս աշխատում է ոչ միայն Երևանում, այլ նաև երկրի շրջաններում: