Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 14:59
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի խումբ՚ ՓԲԸ ներդրել է բանկային անհատական գանձապահարանների ծառայությունը
ԱրմԻնֆո. Ապրիլի 28-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ «Նալբանդյանե մասնաճյուղն առաջարկում է նոր ծառայություն. արժեքավոր իրերի եւ փաստաթղթերի պահպանման համար անհատական գանձապահարանների վարձակալություն:
Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունում, բանկային պահարանը կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Բանկն առաջարկում է պահարանների չորս տեսակ` կախված դրանց չափից: Վարձակալության ժամկետը` մեկ օրվանից մինչեւ մեկ տարի: Փոքր ծավալի մեկ պահարանի մեկօրյա վարձակալության արժեքը կազմում է 1000 դրամ, ամենամեծի համար սահմանված է 2 500 դրամ:
Գործում է նաեւ վճարման պրոգրեսսիվ սանդղակ` կախված պահպանման ժամկետից. որքան երկար է ժամկետը, այնքան քիչ է օրական վարձակալության գինը: Բանկի պահարանները հագեցած են ժամանակակից հսկիչ համակարգերով, որոնք թույլ են տալիս ապահովել դրանցում կատարվող գործառնությունների լիարժեք անվտանգությունն ու գաղտնիությունը: