Հինգշաբթի, 29 Ապրիլի 2010 10:59

ՎՏԲ-Հայաստան բանկը մտադիր է հիմնել հիպոթեկային կենտրոն


ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան բանկը մտադիր է Երևանում հիմնել հիպոթեկային կենտրոն: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

ՙՊոտենցիալ հաճախթրդները կարող են գալ կենտրոն և ստանալ ծառայությունների ամբողջ փունջը, այնտեղից դուրս գալով բնակարանի բանալին ձեռքին՚, նշել է նա:
Նրա խոսքերով, հիպոթեկը հանդիսանում է բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը: ՙԱնցյալ տարի մենք ոչ մի օր չենք կանգնեցրել հիպոթեկի վարկավորումը, սակայն խստացրինք պոտենցիալ փոխառուների նկատմամբ պահանջվող պահանջները՚,-ընդգծել է նա:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ներկայումս բանկը հիպոթեկը ֆինանսավորում է, հիմնականում, ԿԲ և Ազգային Հիպոթեկային ընկերության կողմից իրականացվող վերաֆինանսավորման հաշվին: ՙԱյս հատվածում պրոբլեմներ չեմ տեսնում, սակայն պրոբլեմներ կան շինարարության ոլորտում, որը մինչև հիմա գտնվում է ստագնացիոն վիճակում՚,-ընդգծել է բանկիրը: