Հինգշաբթի, 29 Ապրիլի 2010 11:01
ՎՏԲ-Հայաստան բանկը 2010 թվականի համար ակնկալում է հիմնական ցուցանիշների 15-20 տոկոսանոց աճ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան բանկը 2010 թվականի համար ակնկալում է հիմնական ցուցանիշների 15-20 տոկոսանոց աճ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Նրա խոսքերով, ՎՏԲ-Հայաստան բանկի բիզնես-պլանով նախատեսված են թվեր, որոնք վկայում են բանկային բազմաթիվ ոլորտներում նրա բաժնի ավելացման մասին: Նա նկատել է, որ հայկական բանկերի կապիտալիզացիան և իրացվելիությունը գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: ՙՀիմնական պրոբլեմը կայանում է որակյալ փոխառուների մեջ, առաջին հերթին կորպորատիվ հատվածում: Ռիսկերն աճել են, իսկ արտահանող ձեռնարկությունները գտնվում են ոչ այնքան բարվոք վիճակում՚,-նշել է նա, ավելացնելով, որ բանկն ընթացիկ տարում մտադիր է ակտիվանալ նաև մանրածախի հատվածում: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ բանկի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը կազմում են 1%:
ՙՄենք աշխատում ենք Եվրոբանկի հետ, մեզ օգնում է նաև մեր բաժնետերը, որը նույնպես բավական մեծ մուտք ունի դեպի կապիտալի շուկա: Հարցը միայն կայանում է ավելի էժան ռեսուրսների ընդգրկման մեջ, ինչը հնարավորություն կտա իջեցնել փոխառու միջոցների արժեքը, առաջին հերթին, խոշոր ձեռնարկությունների ֆինանսավորման համար՚,-ընդգծել է Վ.Օվսյաննիկովը: