Հինգշաբթի, 29 Ապրիլի 2010 13:06

Պարտադիր ապահովագրության պրոդուկտները դրանք ապահովագրական հատվածի զարգացման ՙդրայվերներն՚ են


ԱրմԻնֆո. Ապահովագրական շուկան դրական փոփոխությունների է սպասում, կապված ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՔՊՊԱ) առաջիկա ներդրման հետ: Հայաստանում պարտադիր ապահովագրության այս առաջին տեսակի վերաբերյալ օրինագիծը երկրի Խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է: Ինչպիսի՞ սպասելիքներ ունեն ապահովագրողները պարտադիր ապահովագրությունից: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին այդ սպասելիքների մասին է պատմում ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը:

ՙԿասկադ ԻՆշուրանս՚ ապահովագրական ՓԲԸ գործում է 2005 թվականից, որի բաժնետերերն են հանդիսանում ՙCascade Capital Holdings՚` - 65% և EBRD` 35%: ԸՆկերությունը խոշորներից մեկն է Հայաստանում, մասնավորապես, 2009 թվականին ընկերության ակտիվներն աճել են 48%, հասնելով 1.9 մլրդ.դրամի, իսկ ընդհանուր կապիտալը անցնում է 1.2 մլրդ.դրամից:

Պրն.Տոնոյան, պարտադիր ապահովագրության անհրաժեշտության և ընկերությունների կողմից դրան պատրաստ լինելու մասին շատ է խոսվել, ընդ որում, կարծիքները կիսվել են, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:

Ներկայումս ապահովագրական հատվածի զարգացմանն անհրաժեշտ են երկու մակրո-գործոններ` երկրի ճգնաժամից դուրս գալը և պարտադիր տեսակների ներդրումը: Բնական է, որ տնտեսական իրավիճակի բարելավումը տեղական ձեռնարկություններին թույլ կտա ծախսերի առումով լինել ավելի ազատ, գնելով գույքի, պատասխանատվության, ավտոմեքենաների ապահովագրության փաթեթներ, ինչպես նաև իրենց աշխատակիցներին տրամադրել բժշկական, դժբախտ դեպքերի և այլ ապահովագրությունների գծով սոցիալական փաթեթներ, ինչն էլ իր հերթին կբերի կորպորատիվ ապահովագրության զարգացման: Այն, որ պարտադիր ապահովագրության պրոդուկտներն անհրաժեշտություն են, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Գլխավորը` ապահովագրական ընկերություններին ՙթթվածնով՚ ապահովելը չէ, այլ բնակչության ռեալ պրոբլեմները լուծելն է, քանի որ ապահովագրությունն առաջին հերթին դա ռիսկերի կառավարման գործիք է: Պատրա՞ստ են արդյոք ընկերությունները պարտադիր ապահովագրությանը: Ընդհանուր առմամբ շուկան պատրաստ է, առանձին ընկերությունների պատրաստ լինելու մասին կարելի է դատել նրանց ենթակառույցներով և իրականացվող միջոցառումներով, որոնց արդյունավետությունը կարելի կլինի գնահատել արդյունքներով:

Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ՙԿասկադ Ինշուրանսը՚ նոր շուկային հաջողությամբ ներգրավվելու ուղղությամբ

Առայժմ մենք լրջորեն աշխատում ենք շուկայի մանրամասն վերլուծության և կանխատեսումների վրա` ծախսերի ու ռիսկերի տեսանկյունից: Այսօր դեռևս կա վտանգ, որ ինչ-ինչ պատճառներով օրենքը կարող է ընդունվել նախատեսված ժամկետներից ավելի ուշ, կամ ընդունումը կարող է նորից հետաձգվել: Եվ, հետևաբար, պետք է զգուշություն ցուցաբերել ենթակառույցների ստեղծման հարցում, քանի որ դրանք խոշոր ներդրումներ են պահանջում, և հնարավորինս կրճատել անտեղի ծախսերը: Ընկերությունը կանգնած է երկմտանքի առջև` կամ մենք գնում ենք մեծ ծախսերի, միաժամանակ գիտակցելով, որ օրենքը կարող է ընդունվել նախատեսված ժամկետներից ավելի ուշ և ծախսերը կարճաժամկետ ապագայում չեն արդարացվելու, կամ էլ մեր միջոցառումները կանգնեցնում ենք, սպասելով օրենքի ընդունմանը, սակայն գիտակցելով, որ կարող է չհասցնենք պատշաճ ձևով պատրաստվել:

Պարտադիր ապահովագրության գործարկումից հետո մեծ նշանակություն է սկսում ստանալ կադրային ռեսուրսների դերը: Կարո՞ղ են արդյոք ընկերությունները կարճ ժամկետներում կազմակերպել ենթակառույցների աշխատանքները:

Այդ խնդիրը, անկասկած, արդիական է: Սակայն, բանը ոչ միայն նրանում է, որպեսզի գործակալների հավաքագրում հայտարարվի: Անհրաժեշտ է նրանց համար կազմակերպել թրենինգներ: Հաշվետվությունների օպերատիվ ընդունումն ու դրանց նկատմամբ համապատասխան հսկողությունն ապահովելու համար հարկավոր է ստեղծել IT-կառույցներ, ընդլայնել back-office, որպեսզի չուշացնել պոլիսների գրանցման գործընթացը, ինչը վտանգավոր է ռիսկերի համարժեք գնահատման տեսանկյունից: Մենք հույս ունենք, որ շուկայում գործող IT-ընկերությունների և մեր ներքին ռեսուրսների միջոցով կգտնենք գործառնական ռիսկերը նվազեցնող համապատասխան լուծումները: Սակայն հարկավոր է նշել մեկ այլ պրոբլեմ: Մասնավորապես, եթե սկզբնական շրջանում խոշոր back-office առկայությունը կարող է լինել արդարացված, մանավանդ իրավիճակի սթրեսային զարգացումների դեպքում, ապա մեկ տարի անց, երբ գործընթացը կարգավորվի, աշխատակիցների մեծ քանակը կարող է դառնալ ավելորդ, ծախսերի ընդհանուր ծավալները դարձնելով ոչ եկամտաբեր: Ընկերությունները պետք է կողմնորոշվեն ոչ միայն ներկրվող ռեսուրսների ծավալների, այլ նաև ժամկետների մեջ:

Կհաջողվի՞ արդյոք ընկերություններին, մասնավորապես, ՙԿասկադ Ինշուրանսին՚ վերահսկել ԱՔՊՊԱ-ի ծավալները պորտֆելում, դիվերսիֆիկացիայի առումով: Ինչպիսի՞ն կլինեն ապահովագրողների բաժնեմասերը ԱՔՊՊԱ հատվածում:

Ցանկացած դեպքում, ռիսկերը չի հաջողվի դիվերսիֆիկացնել: Քանի որ խոսքը գնում է 8-12 մլրդ.դրամի ապահովագրական պրեմիաների մասին, և պարզ է, որ այդ ծավալը պետք է ինչ-որ ձևով տեղաբաշխվի գործող ապահովագրողների միջև: Հատևաբար կասկածում եմ, որ ինչ-որ մեկին կհաջողվի պորտֆելի կազմում, օրինակ, 20%-30% սահմանափակել ԱՔՊՊԱ բաժինը, քանի որ, ավելի շուտ, պարտադիր տեսակի բաժինը պորտֆելում կարող է անցնել անգամ 50%-ից: Պետք է հաշվի առնել. որ ընկերությունները սահմանափակ իրավունքներ են ունենալու նաև ոչ այնքան ՙհուսալի՚ հաճախորդներին մերժելու հարցում, քանի որ պարտադիր ապահովագրության կարգավիճակը նախատեսում է, որ յուրաքանչյուր հաճախորդ ինքն է ընտրում ապահովագրական ընկերությանը: Հարկավոր է ուսումնասիրել խաղի կանոնները, միաժամանակ ճիշտ գնահատել ռիսկերը, պորտֆելը կառուցելով եկմատաբերության սկզբունքով:

Ինչ վերաբերում է ԱՔՊՊԱ-ում բաժնեմասին, կարծում եմ, ամենայն հավանականությամբ, խոշոր ընկերությունների բաժինը կլինի ավելի մեծ, այսինքն ապահովագրողների մասնակցությունը պարտադիր ապահովագրության հատվածին կհամընկնի ընդհանուր շուկայում նրանց ունեցած բաժնեմասի հետ: Մանավանդ, որ դժվար է հավատալ, որ ինստիտուցիոնալ բաժնետերեր ունեցող ապահովագրական ընկերությունները չեն օգտագործի վաճառքների իրականացման նրանց փորձն ու հնարավորությունները և կսահմանափակվեն միայն փոքր ծավալներով:

Ապահովագրական հատվածը խույս չտվեց մասնակիցների կորուստից և շուկայի փորձագետների կարծիքով կոնսոլիդացիոն այդ միտումները դեռ մի քանի տարի կշարւնակվեն: Մանավանդ հաշվի առնելով ԱՔՊՊԱ-ի միջազգային փորձը, երբ այն դեռևս երրորդ-չորրորդ տարվա ընթացքում սկսում է դառնալ վնասաբեր, ապահովագրողներին դուրս մղելով շուկայից: Ի՞նչ սպասելիքներ ու կանխատեսումներ ունեք այս իմաստով:

Հայաստանի ապահովագրական շուկան բավականին փոքր է, իսկ հաճախորդների թիվն էլ` սահմանափակ է: ԱՔՊՊԱ շուկան կարող է ունենալ 7-10 մասնակից, ընդ որում` տարբեր տրենդներով: Բարձր վնասաբերությունը միանգամից չի առաջանա, այն աստիճանաբար կաճի և դժվար է ասել, թե որտեղ կհայտնվի ընկերությունը զարգացման պահպանողական ոճի, կամ էլ հակառակը` ագրեսիվ ոճի դեպքերում: Ցանկացած դեպքում, զարգացման ռազմավարությունները, ինչպես նաև ապահովագրողների մասնակցության բաժինները ԱՔՊՊԱ հատվածում, առաջիկա տարիներին կփոփոխվեն: Իրենց դիրքերը բարելավել կհաջողվի այն ընկերություններին, որոնք կկարողանան ռեալ ձևով վերլուծել իրավիճակը, անել համապատասխան եզրակացություններ, նախաձեռնելով համապատասխան միջոցներ: Կուզենայի թեքվել այն կարծիքի կողմը, որ ևս 2-3 մասնակիցներ կլքեն շուկան և առաջիկայում կարող են շուկայում մնալ, այդ թվում նաև ԱՔՊՊԱ հատվածում գործող, 5 խոշոր ապահովագրողներ, ինչպես նաև, որոշակի ՙնիշա՚ ունեցող ևս մի քանի ապահովագրողներ, որոնք մասնագիտանում են ապահովագրական շուկայի առանձին հատվածներում` ինչպես առանձին տեսակների, այնպես էլ որոշակի հաճախորդների գծով:

ԱՔՊՊԱ կբարձրացնի ապահովագրական մշակույթը և դրականորեն կանդրադառնա նաև ապահովագրության մյուս տեսակների գծով մուտքերի աճի, մասնավորապես, ԿԱՍԿՈ-ի մուտքերի վրա: Աճի ինչպիսի՞ մակարդակի է ձգտում հասնել ՙԿասկադ Ինշուրանսը՚:

ԱՔՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաների աճի հետ կապված կոնկրետ թվեր նշելուց ձեռնպահ կմնայի: Աճ, իհարկե կլինի: Ընդ որում աճը միանգամից չի լինի, այլ երբ սկսվեն պոլիսներով հատուցումները, երբ բնակչությունն սկսի ԱՔՊՊԱ-ն ընդունել ոչ թե որպես լրացուցիչ հարկատեսակ, այլ ռիսկերի կառավարման ֆինանսական գործիք: ԱՔՊՊԱ նշանակությունը ապահովագրության հետագա զարգացման համար կարևոր է նաև նրանով, որ այն Հայաստանում առաջին պարտադիր տեսակն է և ապահովագրական ծառայությունների նկատմամբ բնակչության վստահության աճը, ինչպես նաև մյուս ապահովագրական տեսակների զարգացումը, կախված կլինի նրանից, թե ինչպիսի հաջողությամբ ապահովագրական ընկերությունները կսպասարկեն հաճախորդներին:

Շուկայի հիմնական պրոբլեմներից մեկն էլ` դեմպինգային իրավիճակն է: Ինչպիսի՞ն է Ձեր ընկերության սակագնային քաղաքականությունն այդ ֆոնի ներքո:

Իրոք, շուկայում ստեղծվել են ապահովագրական ծառայությունների սակագների մշտական իջեցման միտումներ: Ընկերությունները հաճախորդներ ներգրավելու նպատակով գնում են սակագների իջեցման և շատ դժվար է զսպել հետագա իջեցումները, հաշվի առնելով մրցակցային միջավայրը: Ապահովագրողներն աշխատում են շատ ցածր մարժայով, ինչը վտանգավոր է, քանի որ վնասաբերությունը ոչ թե նվազում, այլ աստիճանաբար սկսում է աճել: Հարկավոր է կանգ առնել և սթափ կերպով գնահատել ռիսկերը: ՙԿասկադ Ինշուրանսի՚ սակագները մեր շուկայի նամար կարելի է գնահատել որպես միջին գներ: Չնայած, եթե համեմատենք ոչ թե ՙնիշային՚ ընկերությունների, այլ նույն հատվածի անմիջական մրցակիցների հետ, ապա մեր սակագները միանման են:

Կարծում եմ, որ իրավիճակն արմատապես փոփոխության կենթարկվի, երբ հաճախորդները փոխեն ապահովագրողի ընտրության նկատմամբ իրենց մոտեցումները: Որովհետև, այսօր հաճախորդներն ապահովագրողին ընտրում են ապահովագրության էության մեջ չխորանալով, ղեկավարվելով ոչ թե պայմանագրի պայմաններով, այլ միայն ցածր սակագների գրավչոտությամբ:

Պրն.Տոնոյան, ՙԿասկադ Ինշուրանսի՚ գործունեության վրա ինչ ձևով կանդրադառնա ՙԿասկադ Բանկի՚ դուրս գալը ՙԿասկադ Կապիտալ Հոլդինգի՚ կազմից և ինչ պլաններ ունեն ընկերության բաժնետերերը Հայաստանի ապահովագրական բիզնեսին մասնակցելու առումով:

Հոլդինգից ՙԿասկադ Բանկի՚ դուրս գալով փոփոխության ենթարկվեցին ֆինանսական հոլդինգի մասնակիցների չափորոշիչները, առաջացնելով որակապես նոր իրավիճակ: Մեր բաժնետերերն ունեն ապահովագրական հատվածին մասնակցելու երկարաժամկետ պլաններ, հաշվի առնելով նաև շուկայի լավատեսական կանխատեսումները: Չեմ կասկածում, որ ՙԿասկադ Ինշուրանսը՚, ունենալով բիզնեսը վարելու չափանիշների արևմտյան կողմնորոշվածություն և խոշոր ու լոյալ հաճախորդների բազա, առաջատարի իր դիրքերը կպահպանի նաև ապագայում:

Տատյանա Մկրտչյանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
03.11.2025
RUB4.730.00
USD382.55-0.10
EUR440.47-2.29
GBP502.25-0.17
CAD272.36-0.75
JPY24.81-0.02
CNY53.72-0.07
CHF473.63-3.37