Ուրբաթ, 30 Ապրիլի 2010 09:04
Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակիցների բաժինը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 68 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակիցների բաժինը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 4.7%, կազմելով մարտի 31-- դրությամբ 132 մլրդ.դրամ (329.6 մլն.դոլար), կամ 68%: Բանկային համակարգի կանոնադրական կապիտալը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 2.2%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 192.8 մլրդ.դրամի (481.4 մլն.դոլար), կամ ընդհանուր կապիտալի 67.6%-ը:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամլուլի ծառայությունից, բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 2.5%-ով, մարտի 31-ի դրությամբ կազմելով 285.4 մլրդ.դրամ (712.6 մլն.դոլար): Իսկ դրա կազմում, եկամտի բաժինը կազմել է 24% կամ 68.9 մլրդ.դրամ կամ 172 մլն. դոլար, որը առաջին եռամսյակում աճել է 6.5%: Գլխավոր պահուստները եռամսյակի կտրվածքով աճել են 0.3%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 8.2 մլրդ.դրամ կամ 20.6 մլն.դոլար: