Երկուշաբթի, 3 Մայիսի 2010 17:28
2010 թվականի առաջին եռամսյակում Ազգային հիփոթեկային ընկերությունը վերաֆինանսավորել է 1.6 մլրդ.դրամի վարկեր
ԱրմԻնֆո. 2010 թվականի առաջին եռամսյակում ՙԱզգային հիփոթեկային ընկերությունը՚ (ԱՀԸ) վերաֆինանսավորել է 1.6 մլրդ.դրամի վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գրծակալությանը տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հիոթեկային շուկայի մասնակիցների ասոցիացիայի (ՀՀՇՄԱ) գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը:
Նա նշել է, որ Ազգային հիպոթեկային ընկերությունը, ներկայումս վերաֆինանսավորում է 13 բանկերի և 3 վարկային ունիվերսալ կազմակերպությունների հիպոթեկային վարկերը:
Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՀԸ հիպոթեկային վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը կազմել է 3.9 մլրդ.դրամ, տարեսկզբից ավելանալով 56%: Նկերության միակ բաժնետերն է հանդիսանում, 5 մլրդ.դրամ կապիտալով, ՀՀ Կենտրոնական բանկը:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական վերլուծությունների, Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների հիպոթեկային պորտֆելը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 96.2 մլրդ.դրամ, ապահովելով 8.6% եռամսյակային և տարեկամ 6.1% աճ: