Երկուշաբթի, 3 Մայիսի 2010 17:29
Հայաստանի հիփոթեկային շուկան վերսկսեց արժեթղթերի շուկա դուրս գալու ուղղությամբ իր գործունեությունը
ԱրմԻնֆո. Հայաստանի հիփոթեկային շուկայի մասնակիցները վերսկսեցին արժեթղթերի շուկա դուրս գալու ուղղությամբ գործունեությունը:
Այս մասին ԱրմԻնֆո գրծակալությանը տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հիոթեկային շուկայի մասնակիցների ասոցիացիայի (ՀՀՇՄԱ) գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը:
Նա նշել է, որ նախքան ճգնաժամը Կենտրոնական բանկի և շուկայի մասնակիցների կողմից լուրճ աշխատանքներ կատարվեցին, կապված հիպոթեկային ակտիվներով արժեթղթերի ատաջին թողարկման հետ, առաջին հերթին, երկար փողեր ներգրավելու, և երկրորդ, այդ ակտիվների նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու և պայմանները բարելավելու նպատակով: Սակայն, նա նշել է, ճգնաժամաին պայմաններից ելնելով այդ գործընթացը կանգնեցվեց: ՙԱյժմ այդ հարցի արդիականությունը նորից իրեն զգացնել է տալիս, և շուկայի մասնակիցները մտածում են ճգնաժամից առաջ սկսած աշխատանքները շարունակելու մասին՚,-ընդգծել է Օրեմյանը:
Նրա խոսքերով,. ներկայումս Հայաստանում հիպոթեկային վարկեր տրամադրվում են հիմնականում Ազգային Հիպոթեկային Ընկերության (13 բանկեր և 3 ՈՒՎԿ-ներ) և ՙԵրիտասարդներին մատչելի բնակարան՚ ընկերության (8 բանկեր և 3 ՈՒՎԿ-ներ) վերաֆինանսավորմամբ, և KfW ծրագրի շրջանակներում (8 բանկեր և 2 ՈՒՎԿ-ներ): ՙՎաղ թե ուշ վերաֆինանսավորման համար հատկացված միջոցները կվերջանան, և այդ ժամանակ կառաջանա նոր ռեսուրսներ ներարկելու խնդիրը, որոնց բացակայությունը նորից կարող է բերել շուկայի լճացման՚,-նկատել է նա:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական վերլուծությունների, Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների հիպոթեկային պորտֆելը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 96.2 մլրդ.դրամ, ապահովելով 8.6% եռամսյակային և տարեկամ 6.1% աճ: