Երկուշաբթի, 3 Մայիսի 2010 18:54
2010 թվականի մարտին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն աճել է 4.5 տոկոսով, կազմելով 1.7 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. 2010 թվականի փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը տարվա կտրվածքով աճել է մոտ 27%, իսկ միայն մարտին`4.5%, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 694.1 մլրդ. դրամ կամ 1.7 մլրդ.դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 23% կամ 159.7 մլրդ.դրամ (398.7 մլն.դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 77% կամ 1.3 մլրդ.դոլար (534.4 մլրդ.դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը մարտին կրճատվել է 2.3%, իսկ տարվա կտրվածքով`4.1%:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 18% կամ 125.6 մլրդ.դրամ (մարտին անկումը կազմել է 5.7%, իսկ տարվա կտրվածքով աճը կազմել է 3.4%): Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 7.5 մլրդ.դրամ (մարտին աճը կազմել է 0.4%, իսկ տարվա կտրվածքով`24.1%), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կազմել է 118.1 մլրդ.դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 82% կամ 568.5 մլրդ.դրամ, որտեղ 152.2 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 416.3 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ց՝պահանջ ավանդները կազմել են 57% կամ 234.2 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 58.8% կամ 334.3 մլրդ.դրամ (մարտին աճը կազմել է 4%):
ՀՀ դրամով ներգրավված ց՝պահանջ ավանդնրի ծավալներում մարտին արձանագրվել է 8.2% աճ, կազմելով 93.5 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ց՝պահանջ ավանդների ծավալներում, դիտվել է 15% աճ, կազմելով 140.7 մլրդ.դրամ: Ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները մարտին աճել են 0.02%, կազմելով 58.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները աճել են 5%, կազմելով` 275.6 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 313.7 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 3.7%, իսկ տարվա կտրվածքով` 39.3%:
Ընդ որում, 2010 թվականի մարտին բնակչության ժամկետային ավանդներն աճել են 4.7%, իսկ տարվա կտրվածքով` 35.3%, կազմելով 234.9 մլրդ.դրամ:
Աղբյուրի հավաստմամբ, 2010 թվականի մարտ ամսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքները կրճատվել են` 8.56%-ից մինչև 8.54%, իսկ տարվա կտրվածքով կրճատվել են 1.1 տոկոսային կետով: