Երկուշաբթի, 3 Մայիսի 2010 19:05
Հայաստանի վարկային կազմակերպությունները 2010 թվականի առաջին եռամսյակը եզրափակել են 180 հազ.դոլար մաքուր շահույթով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն եկամուտը 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 4.4 մլրդ.դրամ կամ 11.1 մլն.դոլար, իսկ ծախսերը` 4.3 մլրդ.դրամ կամ 10.7 մլն.դոլար: Արդյունքում` Հայաստանի վարկային կազմակերպությունները 2010 թվականի առաջին եռամսյակում վարկային կազմակերպությունների հաշվեկշռային եկամուտը կազմել է 181.1 մլն.դրամ կամ 452.2 հազ.դոլար: 2010 թվականի առաջին եռամսյակի արդյւնքներով, վարկային կազմակերպությունների մաքուր շահույթը կազմել է 72 մլն դրամ կամ 180 հազ.դոլար: Այս մասին են Արմինֆո գարծակալությանը հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ տրամադրված տվյալների, վարկային կազմակերպությունների համախառն եկամուտների կազմում տոկոսային եկամուտները 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել են 2.7 մլրդ.դրամ (6.8 մլն.դոլար), կամ 60%: Ոչ տոկոսային եկամուտների տեսակարար կշիռը կազմել են` 21.4% կամ 955.4 մլն.դրամ (2.4 մլն.դոլար): Համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 902 մլն.դրամ (2.2 մլն.դոլար), կամ 21.1%: Ոչ տոկոսային ծախսերը կազմել են 1.3 մլրդ.դրամ (3.1մլն.դոլար), կամ 29.4%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 28 վարկային կազմակերպություներ և 56 մասնաճյուղեր: