Երկուշաբթի, 3 Մայիսի 2010 19:21
Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 9.1 տոկոսով, կազմելով 177.6 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 9.1%, կազմելով 71.7 մլրդ.դրամ (177.6 մլն.դոլար), կամ ակտիվների 83.8%-ը: Այս մասին Արմինֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի տվյալներով, հաշվետու եռամսյակի ընթացքում 22%-ով աճել է շինարարության ոլորտի վարկավորման ծավալը, կազմելով 6.3 մլրդ.դրամ կամ 15.7 մլն.դոլար: Գյուղատնտեսության վարկավորման ծավալները աճել են 15.6%, կազմելով 11.7 մլրդ.դրամ կամ 29.3 մլն.դոլար: Ֆինանսական հատվածի վարկավորման ծավալը, աճել է 14.5%, կազմելով 18.7 մլրդ.դրամ (46.8 մլն.դոլար): Հիպոթեկային ոլորտի վարկավորման ծավալը աճել է 11.3%, կազմելով 8.4 մլրդ.դրամ կամ 20.9 մլն.դոլար, առևտրի ոլորտում` 9.5%, կազմելով 9 մլրդ.դրամ (23.5 մլն.դոլար): Արդյունաբերական վարկավորման ծավալը աճել է 18%, կազմելով 3.4 մլրդ.դրամ կամ 8.5 մլն.դոլար: Մնացած ոլորտներում արձանագրվել է վարկավորման ծավալների անկում: Մասնավորապես, տրանսպորտի և կապի ոլորտում` 16.3%, կազմելով 2.3 մլրդ.դրամ (5.7 մլն.դոլար): Սպառողական վարկավորման ոլորտում անկումը կազմել է 2.8%, ազմելով 4.1 մլրդ.դրամ (10.3 մլն. դոլար), իսկ մնացած ոլորտներում ամկումը կազմել է 0.7%, կազմելով 6.6 մլրդ.դրամ կամ 16.5 մլն.դոլար: Ըստ ռիսկերի խմբերի դասակարգված վարկերն ու դեբետորական պարտավորությունները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 13.1%, կազմելով 76.6 մլրդ.դրամ կամ 191.2 մլն.դոլար:
Այսպես, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, ՙստանդարտ՚ վարկերի պորտֆելը կազմել է 73.2 մլրդ.դրամ (182.7 մլն.դոլար) կամ 95.6%, ՙվերահսկվող՚ վարկերի պորտֆելը` 2.2 մլրդ.դրամ (5.4 մլն.դոլար) կամ 2.8%, ՙոչ ստանդարտ՚ վարկերի պորտֆելը` 732.3 մլն.դրամ (1.8 մլն.դոլար) կամ 1%, ՙկասկածելի՚ վարկերինը պորտֆելը` 493.2 մլն.դրամ կամ 0.6%:
ՙՍտանդարտ՚ վարկերի ծավալը առաջին եռամսյակում աճել է 12.8%, ՙվերահսկվողների՚ ծավալը`36.8%, ՙոչ ստանդարտների՚ ծավալը`22% և ՙկասկածելի՚ վարկերի ծավալը` 22.4%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 28 վարկային կազմակերպություներ և 56 մասնաճյուղեր: