Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 16:28
Կոնվերս Բանկը գործարկման է դրել e-Converse ծառայությունը
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը գործարկման է դրել ինտերնետ-բանկինգի
e-Converse ծառայությունը, հայտարարելով ՙԱմենուր միասին e-Converse 24/7՚ ակցիայի մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են մինչև սեպտեմբերի 1-ը միանալ e-Converse ծառայությանը, շուրջօրյա կառավարելով իրենց ֆինանսական միջոցները:
e-Converse ծառայությունը հնարավորություն է տալիս կատարել` դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարներ, համալրել ArCa, Visa և MasterCard քարտային հաշիվները, ձևակերպել ավանդներ և վարկերի մարման հանձնարարագրեր, ստանալ տեղեկատվություն հաշվի մնացորդի վերաբերյալ և այլն: