Ուրբաթ, 30 Ապրիլի 2010 08:59
Եվրոբանկը TCX ընկերության միջոցով հեջացնելու է Byblos Bank Armenia-ի արտարժութային ռիսկերը
ԱրմԻնֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպայան բանկը (ՎԶԵԲ) հեջացնելու է Byblos Bank Armenia-ի սինթետիկ վարկերի արտարժութային ռիսկերը TCX Investment Management Company ընկերությունում: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է   Byblos Bank Armenia-ի ֆինանսների և վարչարարության դեպարտամենտի ղեկավար Հայկ Ստեփանյանը:
Հ.Ստեփանյանի խոսքերով, բանկը մտադիր է վարկը ստանալ մայիսին, մեկ տրանշով: ՙՍա Հայաստանի համար շատ մեծ փորձ է, որը կարող է կիրառվել նաև հետագայում, մանավանդ ՓՄՁ վարկավորման ժամանակ՚,-ընդգծել է նա: Վարկի շրջանակներում, նշել է նա, ՎԶԵԲ-ը կֆինանսավորի դրամի նկատմամբ դոլարի նախապես սահմանված և պայմանավորված փոխարժեքով: Ազգային դրամով տրամադրվող սինթետիկ վարկը թույլ կտա նվազեցնել արտարժութային ռիսկը, ավելացնելով վարկավորման ժամկետները և ընդլայնելով դրամային վարկերի պորտֆելը: