Չորեքշաբթի, 5 Մայիսի 2010 11:05
Առաջին հիպոթեկային ընկերությունը OPIC-ից 2.5 մլն.դոլարի վարկ է ներգրավել
ԱրմԻնֆո. ՙԱռաջին հիպոթեկային ընկերություն՚ ՈՒՎԿ մասնավոր ներդրումների ամերիկյան ընկերությունից (Overseas Private Investment Corporation (OPIC)) ստացել է երկրորդ տրանշը`2.5 մլն.դոլար գումարով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացրել է հիպոթեկային ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանը: OPIC-ի հետ ծրագրի նպատակը ակտիվ հիպոթեկային վարկավորումն է: Ծրագրի շրջանակներում վարկերը կտրամադրվեն անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցման, ինչպես նաև վերաֆինանսավորման նպատակով: Վարկերի չափերը կկազմեն 10 հազ.դոլարից մինչև 120 հազ.դոլար, մարման ժանկետը`15 տարի, տարեկան տոկոսադրույքը`12% և կանխավճարը`վարկի գումարի 25%-ի չափով:
Ինչպես տեղեկացրել է Դ.Աթանեսյանը, Առաջին հիպոթեկային ընկերությունն աշխատում է ֆինանսական շուկայում գործող բոլոր վարկային ծրագրերով, որոնցից երեքով, մասնավորապես, Գերմանական KfW բանկի ՙԲնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման՚, ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ և Ազգային հիպոթեկային ընկերության վերաֆինանսավորման ծրագրերով, ընկերությունն իր վարկային ներդրումների ծավալներով գտնվում է առաջատարների եռյակում: Նշված երեք ծրագրերով ընկերության վարկային պորտֆելը ապրիլի 30-ի դրությամբ համապատասխանաբար կազմել է` 665 մլն. 70 մլն և 415 մլն.դրամ: Իսկ OPIC և Habitat for Humanity International կազմակերպությունների հետ ընկերության վարկային պորտֆելը կազմել համապատասխանաբար`է 2.7 մլն և 330 հազ.դրամ:
Ընթացիկ տարվա ապրիլին Առաջին հիպոթեկային ընկերությունն ավելացրել է իր ակտիվները 1 մլրդ.դրամով, հասցնելով 4.2 մլրդ.դրամի, տարվա կտրվածքով ապահովելով կրկնակի աճ: