Չորեքշաբթի, 5 Մայիսի 2010 12:25
ՙԻՆԳՈ Արմենիան՚ ապահովագրել է ՙԱՐԱՐԱՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԷԻՐԼԱՅՆ՚ ընկերության ավիացիոն ռիսկերը
ԱրմԻնֆո. Օրերս ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն ապահովագրել է ՙԱՐԱՐԱՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԷԻՐԼԱՅՆ՚ ընկերության` ավիատրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվությունը: Պատասխանատվության ընդհանուր չափը կազմում է 150 մլն.դոլար`յուրաքանչյուր և 75 մլն.դոլար`վերգետնյա ռիսկերի համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ավիացիոն ռիսկերի ապահովագրությամբ Հայաստանում զբաղվում են 3 ընկերություններ, որոնց ընդհանուր մուտքերը ապահովագրության այս գծով, ըստ ԱրմԻնֆո գործակալության Ռենկինգի, 2009 թվականին կազմել են ավելի քան 1.6 մլրդ,դրամ, որի 60%-ը` ավիատրանսպորտի ապահովագրությունից և 40%-ը` ավիատրանսպորտի շահագործման պատասխանատվության ապահովագրությունից: ՙԻՆԳՈ Արմենիան՚ մտադիր է հետագայում ընդլայնել իր գործունեությունը ավիացիոն ռիսկերի ապահովագրության հատվածում, միաժամանակ չնվազցնելով ապահովագրական պորտֆելի դիվերսիֆիկացիոն մակարդակը: