Չորեքշաբթի, 5 Մայիսի 2010 12:57
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի խումբն՚ ուժեղացնում է կորպորատիվ բանկինգը
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի խումբն՚ նախատեսում է ինտենսիվորեն զարգացնել կորպորատիվ բանկինգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը, ռուսական Գազպրոմբանկի Հայաստան մտնելուց հետո Առէկսիմբանկի խնդիրներից մեկը հանդիսացավ խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավումը:
Նրա խոսքերով, այդ նպատակներով բանկն արդեն վաղուց է օգտագործում Գազպրոմբանկի հնարավորությունները` Հայաստանում խոշոր նախագծերի նպատակային ֆինանսավորման ոլորտում: Վ.Բարսեղյամը տեղեկացրել է, որ բանկը մտադիր է իր դիրքերն ամրապնդել Հայաստանի կորպորատիվ վարկավորման շուկայում, ընդգրկելով նոր կարպորատիվ հաճախորդների և իր ապահովելով մրցունակությունը նրանց սպասարկման հարցում:
Նոր ռազմավարության շրջանակներում նախատեսվում է ներգրավված միջոցների ծավալները մինչև 2010 թվականի ավարտը ավելացնել 50%, իսկ մինչև 2012 թվականի ավարտը`2.5 անգամ, ընդ որում, իրավաբանական անձանցից ներգրավված միջոցները նախատեսվում է 2010 թվականի ավարտին ավելացնել 70%, իսկ մինչև 2012 թվականի ավարտը`մոտ 3 անգամ: Բացի այդ, նախատեսվում է մինչև 2010 թվականի ավարտը բանկի ակտիվները ավելացնել 2 անգամ, իսկ 2012 թվականի ավարտին`3 անգամ, ընդ որում, վարկային պորտֆելը կաճի ավելի քան 2 անգամ, իսկ մինչև 2012 թվականի ավարտը`մոտ 4 անգամ: Եկամտային ակտիվների աճը բանկին հնարավորություն կտա ընթացիկ տարվա վերջում ապահովել 2 մլն.դոլարի շահույթ, իսկ 2012 թվականի ավարտին`7.5 մլն.դոլարի շահույթ, ինչը նախատեսում է ակտիվների և կապիտալի ցուցանիշների եկամտաբերության` միջին բանկայինից ոչ ցածր ցուցանիշներ, նշել է նա:
Վ.Բարսեղյանի խոսքերով, ներկայումս խոշոր կորպորատիվ հաճախորդները դիվերսիֆիկացիայի են ենթարկում ռեսուրսների ստացման բանկային աղբյուրները, ինչը կապված է մեկ փոխառուի գծով ռիսկի նորմատիվի սահմանափակման հետ, ինչից ելնելով էլ բանկերը հնարավորություն չեն ունենում վարկային ռեսուրսներ տրամադրել դրանց ամբողջ ծավալներով, այն, ինչի կարիքը որ ունեն հաճախորդները: Այսպես, բանկն իր և ներգրավված միջոցների հաշվին պատրաստվում է խոշոր`մինչև 100 մլն.դոլար, վարկեր տրամադրել իր խոշոր հաճախորդներին, ինչի հաշվին բանկի վարկային պորտֆելը առնվազն`կկրկնապատկվի: Նա տեղեկացրել է, որ կորպորատիվ հատվածի հետ հետագա համագործակցությունը բանկը նախատեսում է զարգացնել միջազգային վարկային ծրագրերի շրջանաներում:
Միաժամանակ նա պարզաբանել է, որ կորպորատիվ բանկինգի զարգացմանը զուգահեռ բանկը չի պատրաստվում մոռացության մատնել ֆիզիկական անձանց վարկավորումը: ՙԽոշոր բանկը չպետք է իրեն հեռու պահի բանկային որևէ բիզնեսից, առողջ բանկի պորտֆելը պետք է լինի դիվերսիֆիկացված՚,-նշել է նա, ավելացնելով, որ համակարգաստեղծ բանկը պետք է ամբողջովին ներգրավված լինի տնտեսության մեջ: