Հինգշաբթի, 6 Մայիսի 2010 17:08

Հայաստանում հիպոթեկային պորտֆելը 2010 թվականին կաճի 15 տոկոսով


ԱրմԻնֆո. Հայաստանում միագումար ընդհանուր հիպոթեքային պորտֆելն ընթացիկ տարում, ըստ իրական կանխատեսումների, կաճի 10-15%, հասնելով 105 մլրդ.դրամի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է ՙԱզգային հիպոթեկային ընկերություն՚ Ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը: Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկերի և վարկային կազմակերպությունների միագումար հիպոթեկաին պորտֆելն աճել է 1.2 մլրդ.դրամով:

Մ.Եդիգարյանը գտնում է, որ ներկայումս ձևավորված հիպոթեկային պորտֆելը լիովին բավարար է հիպոթեկային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման համար, սակայն շուկայի մասնակիցները դեռ չեն շտապում, քանի որ շուկայում վարկավորման համար դեռևս կան բավականաչափ ռեսուրսներ:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ առաջին եռամսյակում Ազգային հիպոթեկային ընկերությունը վերաֆինանսավրել է 2.3 մլրդ.դրամի վարկեր: