Հինգշաբթի, 6 Մայիսի 2010 17:12

ՀՀ Կենտրոնական բանկը գոհ է ՙԵրիտասարդ ընռանիքներին մատչելի բնակարան՚ ծրագրի իրականացման ընթացքից


ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գոհ է ՙԵրիտասարդներին բնակարան՚ վարկային կազմակերպության կողմից իրականացվող ՙԵրիտասարդ ընռանիքներին մատչելի բնակարան՚ ծրագրի տեմպերից: Ինչպես ԱրմԻնֆո գարծակալության թղթակցի հետ զրույցում նշել է ԿԲ Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, վերաֆինանսավորման պորտֆելն արդեն կազմում է 400 մլն.դրամ:

Մեկնաբանելով շուկայի որոշ մասնակիցների կողմից` ծրագրի պասիվության և կոշտ պայմաններով վարկերի ցածր պահանջարկի վերաբերյալ արտահայտված դժգոհությունները, ԿԲ Խորհրդի անդամը նշել է. ՙԵս չէի ասի, որ նախագիծը չկայացավ: Այս ծրագրով վարկի մարման ժամկետը կազմում է 10 տարի, և դա փոքր ժամկետ չէ, հաշվի առնելով այն, որ կան տրամադրվող վարկի չափերի հետ կապված սահմանափակումներ, իսկ վարկի ամենամսյա մարումների չափերը պետք է համապատասխանեն միջին երիտասարդ ընտանիքի բյուջեին՚: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ներկայումս նշված ծրագրի շրջանակներում տեղի է ունենում վարկառուների ընտրություն: ՙԵթե նման ընտրության պայմաններում մեզ հաջողվի վարկերով ապահովել վարկառուների մեծ մասին, ապա հետագայում ծրագրի պայմանները փոխելու հիմքեր կստանանք`ընդլայնման ակնկալիքներով՚,-հայտարարել է Վ.Աբրահամյանը:

ՙԵրիտասարդներին բնակարան՚ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանի խոսքերով, այսօր դեռ վաղ է ընդամենը երկու ամիս գործող այս ծրագրի պայմանների փոփոխության մասին խոսելը: ՙՆախագիծը պետք է որոշակի ժամանակ գործի ՙիրեն ցույց տա՚, այդ ժամանակ էլ կարող ենք բացահայտել հնարավոր բացթողումները և մտցնել ճշգրտումներ: Բացի այդ, եթե մենք այժմ փոխենք պայմանագրի պայմանները, ապա շուկան կարող է դա ընկալել ոչ այնքան համարժեքորեն՚,-ընդգծել է ընկերության ղեկավարը: