Չորեքշաբթի, 5 Մայիսի 2010 12:26
ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունն աճում է
ԱրմԻնֆո. ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը, համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, 2010 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել է 180 մլն.դրամ ապահովագրավճար, տարվա կտրվածքով ապահովելով այս ցուցանիշի 33% աճ: Ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 28%, կազմելով 34 մլն.դրամ:
Ընկերության ակտիվները հաշվետու եռամսյակի դրությամբ կազմել են 1.581 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 1.1 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 790 մլն.դրամ: Ընկերության մաքուր շահույթը տարվա կտրվածքով կրճատվել է 14%, կազմելով 108 մլն.դրամ: