Ուրբաթ, 7 Մայիսի 2010 14:24
Արդշինինվեստբանկը պատերազմի վետերանների և Հայկական բանակի զինծառայողների համար հայտարարում է ՙՀաղթանակ՚ ակցիան
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը մայիսի 9-ից 28-ը հայտարարում է ՙՀաղթանակ՚ ակցիա և մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ պատերազմի մասնակից բոլոր վետերաններից և Հայկական բանակի զինծառայողներից ՀՀ դրամով ավանդները կընդունվեր 2%-ից ավել տարեկան տոկոսադրույքով, քան այսօր բանկում գործող ստանդարտ ավանդների տոկոսադրույքն է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, բանկն իր հաճախորդներին մշտապես առաջարկում է ավանդների ներգրավման մրցունակ տոկոսադրույքներ և հենց դրա շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը` ներգրավված ավանդների ծավալով: Ներկայումս բանկում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդների ծավալը կազմում է շուրջ 67 մլրդ. դրամ, որից միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները մոտ 30 մլրդ. դրամ են:
ՙԼինելով հետևողական իր սկզբունքներում, Արդշինինվեստբանկը շարունակում է ձևավորված բարի ավանդույթները և կրկին իր հաճախորդների համար անց է կացնում ակցիա, որն այս անգամ նախատեսված է բանկի ավանդատուների համար: Համոզված եմ, որ մեր բանկն իր երկար տարիների զսպված և հավասարակշիռ գործունեությամբ, վայելում է մեր ազգաբնակչության վստահությունը: Դրա վառ ապացույցը ավանդների ներգրավման մեր ցուցանիշներն են՚,-ընդգծել է բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Ներկայումս Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: