Ուրբաթ, 7 Մայիսի 2010 19:53
Byblos Bank Armenia-ն իր օտարերկրացի հաճախորդների համար մտադիր է գործարկման մեջ դնել հատուկ պրոդուկտներ
ԱրմԻնֆո. Byblos Bank Armenia-ն իր օտարերկրացի հաճախորդների համար մտադիր է շուտով գործարկման մեջ դնել հատուկ պրոդուկտներ: Այս մասին հայտարարել է Byblos Bank Armenia-ի Ֆինանսների և վարչարարության Դեպարտամենտի ղեկավար Հայկ Ստեփանյանը:
Նրա խոսքերով ներկայումս բանկն ակտիվորեն աշխատում է օտարերկրյա ֆիզիկական անձանց հետ, այն երկրների, որտեղ ներկայացված է նրա բաժնետերը`Byblos Bank SAL-ը: Մասնավորապես, այդ հաճախորդների հետ բանկը հիմնականում աշխատում է ավանդների ներգրավման գծով: ՙԴրանք և արաբական, և եվրոպական երկրներ են՚,-ճշգրտել է նա:
Միաժամանակ, Հ.Ստեփանյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բանկի ավանդների պորտֆելը կազմել է 6.6 մլրդ.դրամ, որտեղ 5.2 մլրդ.դրամ են կազմել ժամկետային ավանդները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 150%-ով: