Երկուշաբթի, 10 Մայիսի 2010 17:10
Հայաստանում բարձրացել են ոսկու գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի մայիսի 10-16-ը համար սահմանվել են նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Ֆինանսաների նախարարությունից, նշված ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`Ոսկի`14756.24 դրամ, աճելով անցյալ շաբաթվա համեմատ 2.6%, Արծաթ` 223.71 դրամ, նվազելով 1%, Պլատին`20835.54 դրամ, նվազելով 2.7%, Պալադիում` 6385.58 դրամ, աճելով 6.5%:
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի բացթողնման գինը աճել է 8%, արծաթի գինը`3.6%, պլատինի գինը` 11.6%, պալադիումի գինը` 24%: