Երկուշաբթի, 10 Մայիսի 2010 19:55
2010 թվականին Հայաստանում մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը կաճի 10-15 տոկոսով
ԱրմԻնֆո. 2010 թվականին Հայաստանում10-15% կկրճատվի ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը: Նման կանխատեսումներ է արված ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ծրագրի համաձայն, տրանսֆերտների սպասվող աճը պայմանավորված կլինի Ռուսաստանում տիրող տնտեսական իրավիճակի դրական կանխատեսումներով: Մասնավորապես, ԱՄՀ նոր կանխատեսումներով, Ռուսաստանի տնտեսությունը կաճը 4%, ինչը 0.4 տոկոսային կետով գերազանցում է նախորդ կանխատեսումները: