Չորեքշաբթի, 12 Մայիսի 2010 14:35
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ծավալները առաջին եռամսյակում աճել են 6.7%, կազմելով 2.1 մլրդ.դոլար, կամ ակտիվների 58.6%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ծավալները 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ հասել են 830.6 մլրդ.դրամի կամ 2.1 մլրդ.դոլարի, կազմելով ակտիվների 58.6%-ը: Տարվա կտրվածքով վարկային ներդրումների ծավալները աճել են 23%, իսկ առաջին եռամսյակում`6.7%:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, տնտեսության վարկավորման ծավալները կազմել են 62.4% կամ 518.2 մլրդ.դրամ (1.3 մլրդ.դոլար), տարվա կտրվածքով աճելով 30.4%, իսկ միայն առաջին եռամսյակում`10.7%: Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները տարվա կտրվածքով աճել են 6.4%, իսկ միայն առաջին եռամսյակում`4.4%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 276 մլրդ.դրամ կամ 689 մլն.դոլար:
Տնտեսության վարկավորման ծավալներում ամենամեծ աճը գրանցվել է առևտրի ոլորտում`22%, տրանսպորտի և կապի ոլորտում`18%, սպասարկման ոլորտում`14%, գյուղատնտեսության ոլորտում`11%, շինարարության ոլորտում`5%: Մանրածախ վարկավորման գծով բանկերի հիպոթեկային պորտֆելը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 4.3%, իսկ ավտովարկավորման ծավալները պակասել են 8.4%:
Տնտեսության մեջ վարկային ներդրումների ծավալներով առաջատարներն են`Հայբիզնեսբանկը`66.4 մլրդ.դրամ, կամ բանկի ընդհանուր վարկային ներդրումների 84%-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը`49.1 մլրդ.դրամ կամ 60.6%: Տնտեսության վարկավորման ծավալների կազմում ամենամեծ բաժինը գրանցել է ProCredit Bank-ը` 91,4% կամ 12.3 մլրդ.դրամ, իսկ ամենափոքր բաժինը`ԲՏԱ Բանկը`29.6% ման 1.2 մլրդ.դրամ:
Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Բանկը`56.9 մլրդ.դրամ կամ բանկի վարկային ներդրումների 58.3%-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկը`27.7 մլրդ.դրամ կամ 34.2% և Յունիբանկը`26.8 մլրդ.դրամ կամ 40.1%:
Նշենք, որ 2008-2009թթ. և 2010 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերը զիջում էին տնտեսության վարկավորման աճի տեմպերին, ինչը 2008-2009 թվականներին պայմանավորված էր միջազգային ֆինանսական ճգնաժամով, երբ բանկերը զգուշությամբ ու զսպվածությամբ էին իրականացնում սպառողական վարկավորումը, հիպոթեկային վարկավորումը և ավտովարկավորումը, դրա փոխարեն ակտիվանալով ՓՄՁ վարկավորման ոլորտում, արդյունաբերական հատվածում, առևտրի և գյուղատնտեսության վարկավորման ոլորտներում: Սկսած 2009 թվականի առաջին եռամսյակից մանրածախ վարկավորում էին իրականացնում միայն մի քանի բանկեր, ընդ որում, կրկնակի վարկավորման պայմաններով (իրենց նախկին հաճախորդներին), ինչը 2009 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում բերեց ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների կտրուկ անկման: Սպառողական և մանրածախ վարկավորումների ծավալների վերականգնումը սկսվեց դիտվել միայն չորրորդ եռամսյակում, հիմնականում, ԿԲ կողմից ստեղծված Ազգային հիպոթեկային ընկերության շնորհիվ, որը հաջողությամբ ձևավորեց 3.9 մլրդ.դրամի վարկային պորտֆել: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գործարկման մեջ դրեց ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ծրագիրը: Այս և վերոնշյալ մյուս ծրագրերի շնորհիվ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները թեքվեցին դեպի աճի կողմը: