Չորեքշաբթի, 12 Մայիսի 2010 14:45
2010 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները Հայաստանի առևտրային բանկերում աճել են 7 տոկոսով, կազմելով 906.1 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 7%, մարտի 31-ի դրությամբ կազմլով 362.9 մլրդ.դրամ կամ 906.1 մլն.դոլար: Տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է 35.4%, ինչը պայմանավորված է եղել 2009 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած`ՀՀ դրամի 22% արժեզրկմամբ, որից հետո դրամային ավանդների ծավալները էապես ընկան:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ ծավալները մարտի 31-ի դրությամբ գրանցել է HSBC Բանկ Հայաստանը`73 մլրդ.դրամ կամ 182.4 մլն.դոլար: Երկրորդ տեղում է Յունիբանկը`48.4 մլրդ.դրամ կամ 120 մլն.դոլար, երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը`35.7 մլրդ.դրամ կամ 89.2 մլն.դոլար, չորրորդ տեղում` ACBA-Credit Agricole Bank` 30 մլրդ.դրամ կամ 75 մլն.դոլար և հինգերորդն է`ՎՏԲ-Հայաստան Բանկը`25.1 մլրդ.դրամ կամ 62.6 մլն.դոլար: Այս ցուցանիշով առաջատարների տասնյակում են նաև` Հայբիզնեսբանկը` 23.4 մլրդ.դրամ կամ 58.4 մլն.դոլար, Կոնվերս Բանկը` 21.4 մլրդ.դրամ կամ 53.4 մլն.դոլար , Ամերիաբանկը` 20.1 մլրդ.դրամ կամ 50.1 մլն.դոլար, Ինեկոբանկը` 11.9 մլրդ.դրամ կամ 29.6 մլն.դոլար, Առէկսիմբանկ-ԳՊԽ-ն`11.5 մլրդ.դրամ կամ 28.8 մլն.դոլար:
Ընդհանուր պարտավորությունների մեջ ֆիզիկական անձանց ավանդների բաժնով 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ առաջատարներն են HSBC Բանկ Հայաստանը և Յունիբանկը` 61% և 53%: Ընդ որում, HSBC Բանկ Հայաստանում մոտավորապես հավասարաչափ են բաժանվել ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալները, իսկ Յունիբանկում` հիմնական բաժինը կազմել են ժամկետային ավանդները: Երրորդ տեղում է Ամերիաբանկը, որը ավանդների գծով ապահովել է տարեկան եռակի աճ:
Ֆիզիկական անձանց ավանդնրի մոտ 45%-ը գտնվել է երեք բանկերում` HSBC Բանկ Հայաստան, Յունիբանկ և Արդշինիյնվեստբանկ, իսկ հինգ առաջատարների բաժինն այս գծով կազմել է 60%: Իսկ ամենափոքր ծավալները գրանցել է ԲՏԱ Բանկը`0.3%:
Ֆիզիկական անձանց ավանդների գծով տարեկան աճ է արձանագրվել բոլոր 22 բանկերում, իսկ առաջին եռամսյակի կտրվածքով` 20 բանկերում: Այս ցուցանիշով ամենաբարձր արդյունքը գրանցել են` Ամերիաբանկը`3 անգամ, ProCredit Bank-ը և ԲՏԱ Բանկը`ավելի քան 2 անգամ: Եռամսյակային ամենամեծ աճը գրանցել են ProCredit Bank-ը`23.4% և Հայբիզնեսբանկը`22.2%, իսկ անկումը`Հայէկոնոմբանկը` 2.9% և Կասկադ Բանկը`0.8%: Ընդ որում, և Հայէկոնոմբանկում և Կասկադ բանկում ֆիզիկական անձանց ավանդների եռամսյակային անկումը պայմանավորված է եղել ցպահանջ ավանդների կրճատումով: