Ուրբաթ, 7 Մայիսի 2010 14:24
ՙԱմերիաբանկ՚-ի լիզինգային գործառնությունների ծավալն աճում է մեծ տեմպերով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկն ընթացիկ տարվա չորս ամսում ապահովել է ֆինանսական վարձակալության /լիզինգ/ գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 100 %-ով: Բանկն այս ծառայությունը մատուցում է շուրջ երկու տարի և լինելով ՀՀ բանկային համակարգի սակավաթիվ բանկերից մեկը, որ հանդես է գալիս լիզինգային ծառայության մատուցմամբ՝ մշակել է ճկուն և մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ակտիվորեն հանդես է գալիս ֆինանսական շուկայում:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, բանկի լիզինգային գործառնությունների ծավալը 2009 թվականին աճել է 147 %-ով և արդեն տարեվերջին լիզինգի պորտֆելը կազմել է 361 մլն դրամ: Իսկ ընթացիկ տարվա չորս ամսվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 721 մլն դրամ, որից 45%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերության, 35%-ը` շինարարության, իսկ 20%-ը` սննդի արդյունաբերության, առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտներին: Լիզինգային գործառնությունների իրականացման ընթացքում Բանկը գործընկերական հարաբերություններ է ձևավորել միջազգային հեղինակություն վայելող խոշորագույն կազմակերպությունների հետ: Ամերիաբանկը նախատեսում է 2010թ. շարունակել ակտիվորեն հանդես գալ լիզինգային գործառնությունների իրականացմամբ և մինչև երրորդ եռամսյակի ավարտը կրկնապատկել պորտֆելը: