Հինգշաբթի, 13 Մայիսի 2010 15:25
Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 8.3 տոկոսով, կազմելով 202.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 8.3%, մարտի 31-ի դրությամբ կազմելով 81.2 մլրդ.դրամ կամ 202.7 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթի բաժինը կազմել է 28%: Կուտակված շահույթի դրական ցուցանիշ են արձանագրել 19 առևտրային բանկեր, որոնց միագումար կուտակված շահույթը կազմել է 83.3 մլրդ.դրամ կամ 207.9 մլն.դոլար, իսկ բացասական ցուցանիշ են արձանագրել 3 առևտրային բանկեր, որոնց միագումար վնասը կազմել է 2.1 մլրդ.դրամ կամ 5.2 մլն.դոլար:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, կուտակված շահույթի մակարդակով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Բանկը`13.8 մլրդ.դրամ կամ 34.5 մլն.դոլար, HSBC Բանկ Հայաստանը`10.2 մլրդ.դրամ կամ 25.4 մլն.դոլար, Կոնվերս Բանկը`8.7 մլրդ.դրամ կամ 21.8 մլն.դոլար, Արդշինինվեստբանկը`8 մլրդ.դրամ կամ 20 մլն.դոլար և ՎՏԲ-Հայաստան Բանկը`` 7.9 մլրդ.դրամ կամ 19.7 մլն.դոլար: Ամենամեծ վնասն արձանագրել է ԲՏԱ Բանկը`1.3 մլրդ.դրամ կամ 3.3 մլն.դոլար:
Ընդհանուր առմամբ, կուտակված շահույթի տարեկան աճ են ապահովել 16 բանկեր: Ամենամեծ տարեկան աճն ապահովել է Կասկադ Բանկը` բացասական 221 մլն.դրամից մինչև դրական 178 մլն.դրամ: Ամենամեծ տարեկան անկումն արձանագրել է Byblos Bank Armenia-ն`45%, փոքրացնելով բացասական ցուցանիշը: 2010 թվականի առաջին եռամսյակւմ կուտակված շահույթն աճել է 19 բանկերի մոտ, որոնցից, ամենամեծ եռամսյակային աճն արձանագրել է Կասկադ Բանկը`95%, իսկ ամենաէկան եռամսյակային անկումը`Byblos Bank Armenia-ն`դրական 433 հազ.դրամից մինչև բացասական 67 մլն.դրամ: