Հինգշաբթի, 13 Մայիսի 2010 15:29
Հայաստանի առևտրային բանկերի մաքուր եկամուտը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 16.9 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 6 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի միագումար մաքուր եկամուտը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 6.8 մլրդ.դրամ կամ 16.9 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 6 անգամ:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, առաջին եռամսյակի դրությամբ բանկերի ընդհանուր եկամուտները 51.1 մլրդ.դրամ կամ 127.5 մլն.դոլար, իսկ ծախսերը`42.7 մլրդ.դրամ կամ 106.6 մլն.դոլար, ինչի արդյունքւմ առաջացել է 8.4 մլրդ.դրամի կամ 20.9 մլն.դոլարի բալանսային շահույթ: ԸՆդհանուր եկամուտները տարվա կտրվածքով աճել են 6.2%, իսկ ծախսերը կրճատվել են 6.8%, որի հետևանքով բալանսային շահույթն ավելացել է 3 անգամ: ԸՆդհանուր եկամուտների ու ընդհանուր ծախսերի տարբերության չափերով առաջատարն է ACBA-Credit Agricole Bank-ը` 6.8 մլրդ.դրամ և 5.5 մլրդ.դրամ, որը առաջատարն է նաև բալանսային շահույթի գծով`1.3 մլրդ.դրամ:
2010 թվականի առաջին եռամսյակը 7.3 մլրդ.դրամ մաքուր միագումար շահույթով են եզրափակել 20 բանկեր: Դրանց մեջ առաջատարներն են` ACBA-Credit Agricole Bank-ը` 981.1 մլն.դրամ, HSBC Բանկ Հայաստանը`934.5 մլն.դրամ, Արդշինինվեստբանկը`733.3 մլն. դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը`669.6 մլն.դրամ, Կոնվերս Բանկը`624.3 մլն.դրամ: Իսկ մնացած 2 բանկերի միագումար վնասը կազմել է 0.5 մլրդ.դրամ, որտեղ 0.4 մլրդ.դրամ է կազմել Հայէկոնոմբանկի վնասը:
Մաքուր շահույթի տարեկան աճ են ապահովել 18 բանկեր, իսկ մնացած 4 բանկերում արձանագրվել է այս ցուցանիշի անկում: Մաքուր եկամուտի տարեկան ամենամեծ աճն արձանագրել է Արարատբանկը`22 անգամ, իսկ ամենամեծ անկումը`Byblos Bank Armenia-ն`ավելի քան 2 անգամ: