Հինգշաբթի, 13 Մայիսի 2010 15:31
2010թ. I եռամսյակի արդյունքներով, Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 274 հազ.դրամ, աճելով տարեկան 6.3%-ով
ԱրմԻնֆո. 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 274 հազ.դրամ կամ 685 դոլար, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.3%: Բանկերի կողմից աշխատավարձին ուղղված միագումար ծախսերը հաշվետու եռամսյակի արդյունքներով կազմել են 7.6 մլրդ.դրամ կամ 19 մլն.դոլար: 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 8485 մարդ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6% կամ 218 մարդով: Միջին աշխատավարձի տարեկան անկում է արձանագրվել 8 բանկերում, ի դեպ, ամենանշանակալից անկումը`Byblos Bank Armenia-ի մոտ`65%: Աշխատակիցների թվի անկում է արձանագրվել 10 բանկերում, իսկ ամենամեծ անկումը`ԲՏԱ Բանկում`16.3%, հասնելով 134 մարդու:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, հաշվետու ժամանակահատվածում ամսական միջին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Byblos Bank Armenia-ում`1.8 հազ.դոլար կամ 727 հազ.դրամ: Նրան հետևում են` HSBC Հայաստան Բանկը`1.4 հազ.դոլար կամ 569 հազ.դրամ, 10% տարեկան աճով (աշխատակիցների ընդհանուր թիվը տարվա կտրվածքով կրճատվել է 3.2% և կազմում է 365), Մելլաթ Բանկը`1.2 հազ.դոլար կամ 461 հազ.դրամ, 28.7% տարեկան աճով (աշխատակիցների ընդհանուր թիվը չի փոխվել`38, Արմսվիսբանկը`1.139 հազ.դոլար կամ 456 հազ.դրամ, 24.8% տարեկան աճով (աշխատակիցների ընդհանուր թիվը տարվա կտրվածքով կրճատվել է 5% և կազմում է 78), ACBA-Credit Agricole Bank-ը`1.077 հազ. դոլար կամ 432 հազ.դրամ, 16% տարեկան անկումով (աշխատակիցների ընդհանուր թիվը տարվա կտրվածքով աճել է 15.3% և կազմում է 829): Ամսական միջին աշխատավարձի տարեկան աճով առաջատարն է Անելիք Բանկը`30%, կազմելով 819 մլն.դոլար կամ 328 հազ.դրամ, 440 աշխատակիցներով:
Աշխատողների առավեյագույն թիվը գրանցվել է Արդշինինվեստբանկում`1106 աշխատող, 1.5% տարեկան անկումով (416 դոլար կամ 167 հազ.դրամ միջին աշխատավարձով): Նրան հետևում են` ՎՏԲ Հայաստան Բանկը` 883, 1.7% տարեկան անկումով (458 դոլար կամ 184 հազ.դրամ միջին աշխատավարձով), ACBA-Credit Agricole Bank-ը`829, 15.3% տարեկան աճով (1.1 հազ.դոլար կամ 432 հազ.դրամ միջին աշխատավարձով), Հայէկնոմբանկն է`653, 13.2% տարեկան նվազեցումով (532 դոլար կամ 275 հազ.դրամ միջին աշխատավարձով), Յունիբանկը`589, 6% տարեկան աճով (686 դոլար կամ 275 հազ.դրամ, տարեկամ 21.7% աճով): Ի դեպ, այս բանկերի աշխատողների առավելագույն թիվը բացատրվում է մասնաճյուղերի լայն ցանցով: Աշխատողների նվազագույն թիվը գրանցվել է Մելլաթ Բանկում` 38 աշխատող: Այս ցուցանիշի առավելագույն աճը գրանցել է Ամերիաբանկը, մեծացնելով աշխատողների թիվը 25%-ով`47 հոգուց հասցնելով 231-ի:
Աշխատավարձին ուղղված ծախսերով, 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, առաջատարների եռյակում են` ACBA-Credit Agricole Bank-ը`1.1 մլրդ. դրամ կամ 2.9 մլն.դոլար, և HSBC Բանկ Հայաստանը`0.7 մլրդ.դրամ կամ 1.7 մլն.դոլար և Արդշինինվեստբանկը`0.6 մլրդ.դրամ կամ 1.5 մլն.դոլար: