Հինգշաբթի, 13 Մայիսի 2010 19:09
Հայաստանի բանկերի Միության ղեկավարը մինչև տարեվարջ կանխատեսում է ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսոդրույքի պահպանում`7.25% մակարդակի վրա
Արմինֆո. Տոկոսադրույքների հետագա իջեցումը Հայաստանում կբերի տնտեսական աճի ակտիվացման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Բանկերի Մաիության ղեկավար Արարատ Ղուկասյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի վարկային շուկայում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տոկոսադրույքների միջին հաշվով 2% անկում: Այսպես, սպառողական վարկերի տոկոսադրույքներն այսօր կազմում են տարեկան 20%, բիզնես-վարկերի տոկոսադրույքները`16%, հիպոթեկային վարկերինը`14%: Ընդ որում, Ա.Ղուկասյանը չի բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը, կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջերս կատարված բարձրացման հետ: Նրա կանխատեսումներով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը` 7.25%, մոտեցել է առավելագույն սահմանագծին և կպահպանվի մինջև տարեվերջ:
ԸՆթացիկ տարվա առաջին եռամսյակը Ա.Ղուկասյանը երկրի բանկային համակարգի համար համարում է դրական: Բանկերը բոլոր ցուցանիշներով էլ գրանցել են աճ, մասնավորապս, բանկային համակարգի ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 5.36%, կամ 72 մլրդ.դրամով, կազմելով 1.418 տրլն դրամ: Վարկային ներդրումների ծավալներն աճել են 7.42% կամ 54 մլրդ.դրամով, կազմելով 777 մլրդ.դրամ: Ռրկրի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները առաջին եռամսյակում աճել են 5.9%: Բանկերի միագումար կապիտալը հաշվետու ժամանակահատվածում բավականին գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ընհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկերի կողմից տրամադրվել է 150 հազ.հատ վարկ, որտեղ հիմնական բաժինը կազմել են սպառողական վարկերը:
Նինանսական ցուցանիշների դինամիկ աճը, Ա.Ղուկասյանի խոսքերով, ցույց է տալիս գործարարների պատրաստակամությունը ներդրումային նախագծերի իրականացմանը, ինչը թույլ է տալիս հուսալ, տնտեսության կայուն աճի վերականգնման մեջ: