Հինգշաբթի, 13 Մայիսի 2010 19:13
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՙՎՏԲ-Հեռանկար+՚ ավանդը` տոնական բարձր տոկսադրույքներով
ԱրմԻնֆո. Մայիսյան տոների առթիվ ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշել է ավանդատուներին նվեր մատուցել, հայտարարելով հերթական ակցիայի մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, մինչև հունիսի 9-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում կանցկացվի ակցիա, կապված ՙՎՏԲ-Հեռանկար+՚ կարճաժամկետ, բարձր տոկոսադրույքներով, ավանդի գործարկման հետ: Ակցիայի ժամանակ ավանդատուների համար կգործեն հետևյալ պայմաններն ու բոնուսները` նախնական նվազագույն գումարը կկազմի 30 հազ.դրամ, մեկից երեք ամսով ավանդի դեպքում տոկոսադրույքը կկազմի 13-14%: Բոլոր ավանդատուները որպես նվեր կստանան Visa քարտ: Հաղորդագրությունում նշվում է, որ ՙՎՏԲ-Հեռանկար+՚ ավանդը ավանդատուներին հնարավորություն կտա կարճատև ժամկետում ստանալ նշանակալից շահույթ: