Ուրբաթ, 14 Մայիսի 2010 11:46
Օն-լայն բանկինգը Հայաստանում զարգացում է ապրում
Արմինֆո. Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հայաստանյան բանկերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել օն-լայն բանկինգի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՙԱպագա Թեքնոլոջիսի՚ տնօրեն Միշել Դավուդյանը օն-լայն բանկինգի անվտանգությանը նվիրված սեմինարում:
Նրա խոսքով, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ աճում է նաև հիշյալ օն-լայն ծառայությունների պահանջարկը, քանի որ ինտերնետը դառնում է ավելի հասանելի եւ արագագործ: ՙԱնշուշտ, ի հայտ են գալիս անվտանգության հարցեր, որոնք մենք օգնում ենք լուծել սարքերի, ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայությունների միջոցովե, -նշել է նա:
Սեմինարը կազմակերպվել է բանկերի և ֆինանսական ոլորտի ընկերությունների ղեկավարների ու ՏՏ բաժինների պատասխանատուների համար: