Ուրբաթ, 14 Մայիսի 2010 12:52
Լոմբարդային վարկերը կազմում են Հայաստանի վարկային շուկայի էական մասը
ԱրմԻնֆո. 2010 թվականին հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի կողմից իրականացված վարկավորման ծավալները 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 85.6 տոկոսով, իսկ մարտի համեմատ`54 տոկոսով, մայիսի 1-ի դրությամբ կազմելով 222.8 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2010 թվականի ապրիլին, մարտի համեմատ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի քանակն աճել է 32.1 տոկոսով, իսկ հուվար-ապրիլ ամիսներին, տարվա կտրվածքով, այս ցուցանիշն աճել է 31.3 տոկոսով, կազմելով 235795 վարկ: Ընդ որում, տրամադրված վարկերի շուրջ 40 տոկոսը հանդիսանում են լոմբարդային վարկեր:
2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 2.8 մլն. մարված և 681 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 949 հազ. վարկային պատմությունների մասին (19 հազ.`իրավաբանական անձանց և 930 հազ.`ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էին 22 առևտրային բանկեր: