Շաբաթ, 15 Մայիսի 2010 13:22
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 12.5 մլրդ.դրամի դրամային վարկեր և 22 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մայիսի 3-9-ը) տրամադրվել է 12.5 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 22 մլն.դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (մայիսի 10-14-ը) բանկերի կողմից գնվել է 58.9 մլն.դոլար` 387.48 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 51 մլն.դոլար` 389.44 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 8.4 մլն. դոլար` 387.82 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` մայիսի 10-ին և 13-ին (համապատասխանաբար` 2.250 մլն. և 1.975 մլն.դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա մայիսի 10-14-ը բանկերի կողմից կատարվել են 150 հազ.դոլար գումարի արտարժույթով գործարքներ, 389 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: