Շաբաթ, 15 Մայիսի 2010 13:31
2010թ.մայիսին Հայաստանում 30.2 տոկոսով մեծացել է պլաստիկ քարտերի շուկան
ԱրմԻնֆո. Հայաստանի Ազգային միասնական վճարային ArCa համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված ակտիվ պլաստիկ քարտերի թիվը 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30.2%, կազմելով 490 հազար, այդ թվում, 17.5 հազ.քարտ թողարկվել է միայն ապրիլին, ինչը 11 հազարով պակաս է մարտի ցուցանիշից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙArmenian Card՚ ՓԲԸ-ից, ակտիվ քարտերի ընդհանուր թվի մեջ ArCa քարտերը կազմել են 60% (293.4 հազ. քարտ), Visa` 24% (119.4 հազ. քարտ) և MasterCard` 16% (77.1 հազ. քարտ): Գործող քարտերից ապրիլին գործառնություններ են իրականացվել 349 հազարով (71%):
Աղբյուրի համաձայն, մայիսի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում գործող առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը (առանց բանկոմատների) կազմել է 2391, որտեղ, 311 կետերը եղել են կանխիկացման կետեր: Նշված առևտրի/սպասարկման կետերում գործել են 2722 POS-թերմինալներ, որտեղ 395-ը` կանխիկացման կետեր են եղել: Իսկ POS-թերմինալների ընդհանուր քանակի մեջ ArCa քարտերը սպասարկել են 2666 POS-թերմինալներ, Vesa քարտերը`1771 POS-թերմինալներ, MasterCard` 2295 POS-թերմինալներ և American Express`194 POS թերմինալներ: Ապրիլին առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը մարտի համեմատ աճել է 33-ով, իսկ POS-թերմինալների քանակը` 34-ով:
2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 612 բանկոմատ, 2009 թվականի 490 բանկոմատի փոխարեն: