Շաբաթ, 15 Մայիսի 2010 13:41
ՙԱռէկսիմբանկ-ԳՊԽ՚-ն ՙԷրեբունի-Պլազա՚ բիզնես-կենտրոնի ընկերությունների աշխատակիցների համար ակցիա է իրականացնում
Արմինֆո. ՙԷրեբունի-Պլազա VIP՚ մասնաճյուղի գործարկման տարեդարձի կապակցությամբ ՙԱռէկսիմբանկ-ԳՊԽ՚ մայիսի 13-ից, ՙԷրեբունի-Պլազա՚ բիզնս-կենտրոնի շրջակայքում տեղակայված ընկերությունների և կազմակերպությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցել տոնական ակցիային և բանկից` որպես նվեր ստանալ Visa Gold պլաստիկ քարտերը: Քարտերը տրամադրվում են առանց փոքրացվող մնացորդի և տարեկան սպասարկման կոմիսիայի:
Ինչպես տեղեկացրել է ՙԱռէկսիմբանկի՚ մամուլի ծառայությունը, պլաստիկ քարտ ստանալ ցանկացողները պետք է ՙԷրեբունի-Պլազա VIP՚ մասնաճյուղ ներկայացնեն անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ: