Երկուշաբթի, 17 Մայիսի 2010 15:03
Ամերիաբանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմել են 0.26%
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը 31.03.10թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ. Բանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.26 %-ը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է 5.6%, իսկ Կասկադ Բանկի հետ միավորված հաշվեկշռով այդ ցուցանիշը կազմում է 0.76%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկիանկի վարկային պորտֆելի 87%-ը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերն ու փոխատվությունները:Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատությամբ 14%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 87%:
Նշենք, որ 30.04.10թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է շուրջ 63 մլրդ դրամ, իսկ ակտիվները տարվա սկզբի համեմատությամբ աճել են 10%-ով և կազմել ավելի քան 114 մլրդ դրամ:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ՙԱմերիաբանկ՚-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: ՙԱմերիաբանկ՚-ի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկաԴիալոգ՚ խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: