Երեքշաբթի, 18 Մայիսի 2010 10:39
Պետգանձարանը բարձրացնել է թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 17.05.2010-23.05.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15206.34 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ աճելով 3.1%, արծաթի գինը` 7.21 դրամ (աճը կազմել է 6%), պլատինի գնը` 21210.07 դրամ (աճը կազմել է 1.8%), պալադիումի գինը` 6625.73 դրամ (աճը կազմել է 3.8%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 11.2%, արծաթի գինը`9.8, պլատինի գինը` 13.6% և պալադիումի գինը`29%