Երեքշաբթի, 18 Մայիսի 2010 10:48
2010 թվականի առաջին եռամսյակում շրջանառության մեջ պլաստիկ քարտերի թիվը Հայաստանում ավելացել է 5.7 տոկոսով, կազմելով 612419
ԱրմԻնֆո. 2010 թվականի առաջին եռամսյակում շրջանառության մեջ պլաստիկ քարտերի թիվը Հայաստանում, 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 5.7%, կազմելով 612419 քարտ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ArCa ակտիվ քարտերի քանակն ավելացել է 3.5%, կամ 9926 քարտով, կազմելով 292090, Visa`4.3% կամ 8647 քարտով, կազմելով 210236 քարտ, MasterCard`25.8% կամ 15769 քարտով, կազմելով 76877 քարտ:
Աղբյուրի համաձայն, պլաստիկ քարտերով գործարքների ծավալը 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 25% (21.5 մլրդ.դրամ), իսկ գործարքների քանակը`28%, կազմելով 508197 գործարք: Մասնավորապես, շրջանառության մեջ գտնվող ArCa քարտերով կատարվել է 43 մլրդ.դրամի (38% տարեկան աճ) 1128175 գործարք, Visa քարտերով`39 մլրդ.դրամի (26.9% տարեկան աճ) 279803 գործարք MasterCard քարտերով`14.6 մլրդ դրամի (9.6% տարեկան աճ) 279803 գործարք:
Պլաստիկ քարտերով կատարված գործարքների ընդհանուր ծավալը առաջին եռամսյակում կազմել է 106 մլրդ.դրամ, որտեղ 7.6 մլրդ.դրամը`անկանխիկ գործարքներ են եղել`տարեկան 16.5% աճով:
2010 թվականի առաջին եռամսյակում գործարկվել է 34 նոր բանկոմատ, ինչի հետևանքով դրանց ընդհանուր քանակը հասել է 736-ի, որոնցից 677-ը սպասարկում են նաև ArCa տեղական քարտերը: POS-թերմինալների ընդհանուր թիվը մարտի վերջի դրությամբ կազմել է 2815, որոնցից 446-ը գտնվել են բանկերում ու նրանց մասնաճյուղերում: