Չորեքշաբթի, 19 Մայիսի 2010 13:26
Հայէկոնոմբանկը ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգի շրջանակներում սկսել է փոխանցումներ իրականացնել նաև ռուբլիով
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկն այսուհետ դրամական փոխանցումներ կիրականացնի ՙԲիստրայա Պոչտա՚ վճարահաշվարկային համակարգի միջոցով և նաև` ռուսական ռուբլիով: Ինչպես տեղեկացնում է Հայէկոնոմբանկի մամուլի ծառայությունը, ռուսական ռուբլիներով փոխանցումների կոմիսիոն վճարների չափը կազմում է տրանսֆերտի 2%-ը, իսկ նվազագույն չափը`150 ռուբլի:
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկն աշխատում է նաև COINSTAR MONEY TRANSFER, Migom, Money Gram, Anelik, Blizko, Leader և PrivatMoney համակարգերի հետ: