Հինգշաբթի, 20 Մայիսի 2010 15:33
ԲՏԱ Բանկը հայտարարում է ՓՄՁ աջակցման ակցիայի մասին
ԱրմԻնֆո. ԲՏԱ Բանկը ընթացիկ տարվա մայիսից մինչև հուլիսի վերջը փոքր և միջին բիզնեսի աջակցման սոցիալական ակցիայի շրջանակներում գործարկման մեջ է դնում արտոնյալ պայմաններով կարճաժամկետ ծրագիրը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ԲՏԱ Բանկի մամուլի ծառայությունից, նշված ակցիայի շրջանակներում ՓՄՁ վարկավորման տոկոսադրույքները սահմանվում են տարեկան 13-16%, տրամադրվող վարկի չափերը`10-150 հազ.դոլար, մարման ժամկետը`6 ամսից մինչև 4 տարի: Վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավով: Բանկը վարկեր է տրամադրում ինչպես նախկինում իր կողմից վարկավորած հաճախորդներին, այնպես էլ վարկային պատմություն չունեցող նոր վարկառուներին:
Ըստ ԲՏԱ Բանկի տվյալների, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի կապիտալը կազմել է 5.3 մլրդ.դրամ, ակտիվները` 8.7 մլրդ.դրամ, պարտավորությունները` 3.4 մլրդ. դրամ: ԲՏԱ Բանկը հանդիսանում է ղազախական ՙԲՏԱ Բանկ՚-ի գործընկերը, որը տիրապետում է հայկական ԲՏԱ Բանկի բաժնետոմսերի 48.9% փաթեթին: