Ուրբաթ, 21 Մայիսի 2010 15:40
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 15 տոկոսով, կազմելով 42 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 14%, կազմելով 16.7 մլրդ.դրամ կամ 42 մլն.դոլար: ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, ակտիվների չափերով առջևում են ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ և ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունները, որոնց ակտիվներն անցել են
2 մլրդ.դրամից:
Ակտիվների կազմում 87%, կամ 14.5 մլրդ.դրամ, կազմել են ընթացիկ ակտիվները, որոնց ծավալները հաշվետու ժամանակահատվածում անցել են 16%-ից: Ընթացիկ ակտիվների չափերով առջևում է ՙՌոսգոսստրախ-Հայաստանը՚` 2.3 մլրդ.դրամ (ընկերության ընդհանուր ակտիվների 96%): Իսկ ակտիվների նվազագույն չափը`0.946 մլրդ.դրամ, գրանցվել է ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերության մոտ:
Ակտիվների կազմում ընթացիկ ֆինանսական ներդրումները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 68% կամ 11 մլրդ.դրամ, ինչը 32% գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը: Ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով առջևում են ՙՌոսգոսստրախ-Հայաստան՚`1.6 մլրդ.դրամ, ՙԻՆԳՈ Արմենիա՚`1.5 մլրդ.դրամ և ՙՌասկո՚`1.4 մլրդ.դրամ ապահովագրական ընկերությունները: Ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով նվազագույն արդյունքը գրանցել է ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերությունը`0.6 մլրդ.դրամ:
Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների ընդհանուր դեբետորական պարտավորությունները հաշվետու եռամսյակում աճելով մոտ 10%-ով, իսկ տարվա կտրվածքով` 45%, հասել են 2 մլրդ.դրամի, ընդ որում, ընդհանուր ակտիվների մեջ կազմելով 12%: Կարճաժամկետ դեբետորական պարտավորությունների առավելագույն ծավալները գրանցել է ՙԱյ-Էս-Ջի՚ ընկերությունը` 555 մլն.դրամ (ընդհանուր ակտիվների 37%): Իսկ կարճաժամկետ դեբետորական պարտավորությունների նվազագույն չափը գրանցվել է ՙՌասկո՚ ընկերությունում`27 մլն.դրամ (ընկերության ընդհանուր ակտիվների 1.5%):
Դրամական կամ դրան համարժեք միջոցների բաժինը ընդհանուր ակտիվներում 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 7% կամ 1.1 մլրդ.դրամ, կրճատվելով առաջին եռամսյակում 45%, իսկ տարվա կտրվածքով`46%: Այս գծով առաջատարը ՙԳարանտ Լիմենս՚ ապահովագրական ընկերությունն է`444 մլն.դրամ կամ ընդհանուր ակտիվների 27%, իսկ նվազագույն ցուցանիշը պատկանում է ՙԱյ Էս Ջի՚ ապահովագրական ընկերությանը`7 մլն.դրամ կամ ակտիվների 0.4%: