Ուրբաթ, 21 Մայիսի 2010 15:40
Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2010 թվականի առաջին եռամսյակում աճել է 16 տոկոսով, կազմելով 30.5 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների ընդհանուր սեփական կապիտալի, միագումար ծավալն աճել է 16%, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 12.2 մլրդ.դրամ կամ 30.5 մլն.դոլար, ընդ որում, տարվա կտրվածքով ցուցանիշների աճը կազմել է 70%: Իսկ կանոնադրական կապիտալի բաժինը կազմել է 79% կամ 9.7 մլրդ.դրամ (24 մլն.դոլար):
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, սեփական կապիտալի չափերով առաջատարներն են`ՙՌասկո՚`1.7 մլրդ.դրամ և ՙԻՆԳՈ Արմենիա՚`1.6 մլրդ.դրամ ապահովագրական ընկերությունները: Իսկ սեփական կապիտալի նվազագույն չափերը գրանցվել են ՙՌԵՍՈ՚ ընկերության մոտ`0.965 մլրդ.դրամ: 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 10 ապահովագրական ընկերությունների միագումար ընդհանուր պարտավորությունները կազմել են 4.5 մլրդ.դրամ, աճելով տարվա կտրվածքով 44%, հասնելով պասիվների 27%-ի: Դրանց կազմում ընթացիկ կրեդիտորոկան պարտավորությունները կազմել են 35% կամ 1.6 մլրդ.դրամ: Ապահովագրական պահուստների ծավալը տարվա կտրգվածքով աճել է 43%, կազմելով 2.7 մլրդ.դրամ, ընդ որում, դրանց բաժինը ընթացիկ պարտավորությունների մեջ կազմել է 61%: Ապահովագրական պահուստների ծավալներով առավելագույն ցուցանիշը գրանցել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը`852 մլն.դրամ ծավալով: Ապօահովագրական պահուստների նվազագույն ցուցանիշը`գրանցել է ՙԱյ Էս Ջի՚ ընկերությունը`43 մլն.դրամ: