Երկուշաբթի, 17 Մայիսի 2010 12:51
ՎՏԲ-Հայաստան Բանկը խոշոր և միջին բիզնսը վարկավորում է սկսած 10 տոկոս դրույքից
ԱրմԻնֆո. ՎՏՆ-Հայաստան Բանկը խոշոր և միջին բիզնեսի սուբյեկտներին տրամադրում է ցածր տոկոսադրույքներով վարկեր, ԱՄՆ դոլարով և տարեկան 10% տոկոսադրույքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանի տարածքում հիմնական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռներեցները, որոնց համախառն շահույթը կազմում է առնվազն 1 մլն.դրամ, կարող են ստանալ 10% տարեկան տոկոսադրույքով արդյունավետ բիզնես վարկեր: Նոր պայմաններով բանկն առաջարկում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վարկեր: Յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում, կապված վարկային գործարքի: