Ուրբաթ, 21 Մայիսի 2010 16:31
ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ Երևանում անց է կացնում արտագնա սեմինար
ԱրմԻնֆո. ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ մայիսի 20-21-ը Երևանում արտագնա սեմինար-խորհրդակցություն է անցկացնում` իր մասնաճյուղերի ու դուստր կառույցների շրջանում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ-ից, սեմինարներում քննարկվում են 2009 թվականին Գազպրոմբանկւ կողմից հաճախորդների հետ կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2010 թվականին կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության հեռանկարները: Սեմինարները կավարտվեն կլոր սեղանով, որտեղ կքննարկվեն հաճախրդների հետ աշխատանքների ամենաարդիական պրոբլեմները` մասնաճյուղերում և ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ դուստր կառույցներում:
Սեմինարներին մասնակցում են բանկի հաճախորդների բլոկի 100 ղեկավարներ`ՌԴ 44 քաղաքներից, Բելառուսից և Հայաստանից: Հայաստանը ներկայացնում է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ-ն: