Երկուշաբթի, 24 Մայիսի 2010 11:51

ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցում ArCa քարտերով տրանսակցիաների ընդհանուր ծավալները ապրիլին կրճատվել են 14.1 տոկոսով


ԱրմԻնֆո. Ապրիլին ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցում ArCa քարտերով տրանսակցիաների ընդհանուր ծավալները կրճատվել են 14.1%, իսկ քանակը`7.3%:

ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Armenian Card ՓԲԸ-ից, տրանսակցիաների ընդհանուր ծավալների մեջ ArCa քարտերով կանխիկ գործարքների ծավալները ՎՏԲ-Հայաստան Բանկը պրոցեսինգային ցանցում ապրիլին կրճատվել են 11.4%: Իսկ անկանխիկ գործարքների ծավալները նույն ժամանակահատվածում կրճատվել են 62.4%, կազմլով 2.823 հազ.դրամ, իսկ քանակը կրճատվել է 7.3%, կազմելով 76 գործարք: