Երկուշաբթի, 24 Մայիսի 2010 17:36
ԶՀԲ ավանդների համար նոր տոկոսադրույքներ է սահմանել
ԱրմԻնֆո. Զարգացման Հայկական Բանկը (ԶՀԲ) դրամային ավանդների համար նոր տոկոսադրույքներ է սահմանել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, 1-6 ամսով ՙՍովորական՚ ավանդի համար տոկոսադրույքը սահմանվել է տարեկան 12%, իսկ ավանդի նվազագույն չափը`100 հազ.դրամ: Ավանդը պայմանագրի գործողության ընթացքում կարելի է համալրել սկզբնական գումարի չափով: Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցելու կամ գումարը ետ վերցնելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է վերջին ոչ լրիվ ամսվա համար և բանկը տոկոսները վճարում է տարեկան 5%-ով, ելնելով գումարը ավանային հաշվի վրա գտնվելու օրերի քանակից:
ՙՍովորական՚ ավանդից բացի ԶՀԲ-ն տարբեր պայմաններով ներգրավում է նաև ՙՄուլտիարժութային՚, ՙԿուտակային՚, ՙԴիսկոնտային՚, ՙՄանկական՚ վարկեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Զարգացման Հայկական Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 8.5 մլրդ.դրամ կամ բանկի ընդհանուր պարտավորությունների 50%-ը: